«Կրայսլերի» վարորդը վրաերթի է ենթարկել երկու հոգու
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ին, 1976 թ. ծնված Արման Ս.-ն «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Նարեկ Հովհաննիսյանին եւ 1983 թ. ծնված Հակոբ Ի.-ին: Հետո մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ուրալ» մակնիշի մոտոցիկլին, այնուհետեւ` էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով Ն. Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Հակոբ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Քննությունը վարում է ՃՏՀ քննության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել