HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանի գյուղապետի դեմ քրգործ է հարուցվել

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շահումյան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերով գումար յուրացնելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շահումյան համայնքի ղեկավար Ա. Յայլոյանը 2010թ. օգոստոսի 1-ին, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, ապամոնտաժել և Երևան քաղաքի բնակիչ ոմն Սուրենի 1.400.000 ՀՀ դրամով վաճառել է իր ղեկավարած համայնքի տարածքում գտնվող և համայնքին պատկանող ջրամբար աշտարակը: Բացի այդ, Ա. Յայլոյանը նույն համայնքի բնակիչ Ռ. Կարապետյանին առանց օրենքով սահմանված կարգի հատկացրել է շուրջ 20քմ հողամաս, որի դիմաց պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ: Նշված գումարները Ա. Յայլոյանը օգտագործել է իր անձնական կարիքների համար: Նշված դեպքերի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ոստիկանություն` նախաքննություն կատարելու: 2010թ. սեպտեմբերի 3-ին Ա. Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter