Հրադադարի խախտման 456 դեպք` 7 օրում
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի սեպտեմբերի` 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 456 դեպք, որոնց արդյունքում հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է 10.000-ից ավելի փամփուշտ:
Հատկանշական է, որ հակառակորդը օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ, «ПК», «ДШК» և «УТЁС» տիպի գնդացիրներ, ինչպես նաև նռնականետեր: Հակառակորդն ավելի ակտիվ է եղել սեպտեմբերի 5-ին և 6-ին: Միայն այդ երկու օրերին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 1800-ից ավելի գնդացրային կրակոց: Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել