HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

«Մոսկվա» կինոթատրոնում ընթանում է «MarAni. Անիմացիայի շուկա» բիզնես-ֆորումը

Արդեն երրորդ օրն է, ինչ «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում ընթանում է «MarAni. անիմացիայի շուկա» բիզնես-ֆորումը, որը ստեղծել է ՌեԱնիմանիան` Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը: ՄարԱնի-ն հարթակ է, որն ուղղված է բիզնես-համագործակցության կառուցմանը, տեղական եւ միջազգային անիմացիոն շուկաների ու հարակից ոլորտների միջեւ կապերի հաստատմանը, ինչպիսիք են 3D մոդելավորողները, խաղարտադրողները, գովազդային գործակալությունները, սարքավորումներ արտադրողներն ու ներմուծողները, ծրագրային ապահովման արտադրողները եւ վաճառողները, հարակից սարքավորումներ արտադրողներն ու վերավաճառողները: Ըստ կազմակերպիչների, կինոփառատոնով ոչ միայն բացառիկ հնարավորություն է ընձեռվում լավագույն անիմացիոն ֆիլմերը դիտել, այլեւ սկսվում է մի նոր դարաշրջան` հայկական անիմացիան միջազգային շուկա եւ համաշխարհային բիզնես-ասպարեզին ներկայացնելու համար: «Մոսկվա» կինոթատրոնը այս օրերին երեւանյան ամենամարդաշատ վայրերից մեկն է դարձել, սակայն մարդկանց հետաքրքրությունը հիմնականում ոչ թե ՌեԱնիմանիա փառատոնն է կամ փառատոնի շրջանակներում կազմակերպված «Անիմացիայի շուկա» ցուցահանդեսը, այլեւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի ցուցադրությունը, որը հեռավոր առնչություններ ունի փառատոնի ֆիլմերի որակի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter