HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է Թինա Քայդանաուին

Սեպտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը եւ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը: Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ:  Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի տեղակալի օգնական Քայդանաուն հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման եւ զարգաման հնարավորությունների շուրջ: Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար, որն ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ասպարեզներում: Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, տարածաշրջանային և միջազգային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter