Ազատոճայինները ձեռնունայն մնացին մեդալներից
Մոսկվայում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ազատոճայինները, ի տարբերություն հունահռոմեականների, անհաջող ելույթ ունեցան: Ազատ ոճում էլ մեր երկիրը ներկայացված էր բոլոր 7 քաշային կարգերում: Սակայն Գեղամ Բաբախանյանը, Արթուր Առաքելյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Սուրեն Մարկոսյանը, Վադիմ Լալիեւը, Էդգար Ենոքյանը եւ Ռուսլան Բասիեւը նույնիսկ ի վիճակի չեղան պայքարել բրոնզե մեդալի համար: Եթե հունահռոմեական ոճի մեր ըմբիշները երկու արծաթե ու բրոնզե մեդալ վաստակելուց զատ 26 միավորով թիմային հաշվարկում 3-րդ տեղն էին կիսել Ադրբեջանի հետ, ապա ազատ ոճայինները 3 միավորով ընդամենը 25-րդն էին: Ազատ ոճում թիմերից լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի ընտրանին, որը առաջինն էր նաեւ հունահռոմեական ոճում. 7 քաշային կարգերից 4-ում ռուսները նվաճել են ոսկե մեդալ, 2-ում` արծաթ: Երկրորդը ադրբեջանցիներն են, երրորդը` կուբացիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել