HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանի պետական նախարարը` վարչապետի մոտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի պետական նախարար Ադնան Կասսարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ երկու պետությունների հարաբերություններն ու մասնավորապես տնտեսական կապերն ունեն զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին՝ մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում: Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` այդ համատեքստում կարևորվել է նոյեմբերին Երևանում նախատեսված հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter