Թուրքերը հայ լրագրողներին պատանդ են վերցրել Ստամբուլի օդանավակայանում
Այս մասին տեղեկացնում է ` panorama.am-ը` նշելով, որ իրենց լրագրողը, «Առավոտ» օրաթերթի եւ Երևանի մամուլի ակումբի լրագրողների հետ այսօր լուսադեմին` Երևանի ժամանակով 7:00-ին, պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում:
Նույն օդանավով Թուրքիա են ժամանել նաեւ հայազգի այլ անձինք` հիմնականում առեւտրականներ: Անձնագրերի ստուգման ժամանակ, առանց բացատրության, օդանավակայանում վերցրել են 3 հայ լրագրողների անձնագրերն ու ներկայացրել ոստիկանության հսկիչ ծառայությանը: Այստեղ աշխատակիցները ցինիկորեն կարդացել են, ըստ էության, պատանդ վերցված հայերի անունները, կանչել իրենց մոտ ու ստուգել` ունե՞ն նրանք արդյոք հետդաձի տոմս կամ նրանց դրամապանակում կա՞ բավականաչափ գումար, ասենք, 1000 ԱՄՆ դոլար, Թուրքիայում գտնվելիս ապրելու համար:
Մեր լրագրողներին ոստիկանության հսկիչ ծառայությունում պահել են մոտ 1 ժամ: Նրանք ազատ են արձակվել միայն այն բանից հետո, երբհ գործին միջամտել են «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչները և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Իսկ հայազգի վաճառականները նկատել են, որ արդեն 10 տարի է` գնում-գալիս են, սակայն նման բան երբեւէ չի եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել