HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անիմացիայի և ՏՏ ոլորտի համագործակցությունը մեծ պոտենցյալ ունի Հայաստանում

Ինչպես փոխանցում են «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնից, «ՌեԱնիմանիայի» չորրորդ օրը նշանավորվել է ANITA (Animation and Information Technology of Armenia` Հայաստանի անիմացիան և ինֆորմացիոն տեխնալոգիաներ) գագաթաժողովով: Առաջին անգամ տարածաշրջանում անիմացիայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները հավաքվել էին` գտնելու այն ուղղությունները, որոնցով հայկական անիմացիան կարող է շարունակել իր զարգացումը, և այն, թե ինչպես ինֆորմացիոն տեխնալոգիաները կարող են մասնակցություն ունենալ այդ հարցում: Քննարկմանը ներկա էին ՄարԱնի (Market of Animation` անիմացիայի շուկա) բիզնես-ֆորումի բոլոր մասնակիցները, ինչպես նաև iCON Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, ՌեԱնիմանիայի հյուր, ամերիկացի Բորսու Հայսոնը: Քննարկման մասնակիցները միաբերան պնդում էին, որ Հայաստանում ինչպես անիմացիան ունի մեծ պոտենցյալ, այնպես էլ անիմացիայի և ՏՏ ոլորտի համագործակցությունը: Այստեղ, ըստ մասնակիցների, պարզապես համագործակցությունը սկսելու և զարգացման ուղղությունները հստակեցնելու խնդիրն է: «Հայաստանն այն վայրն է, որը մի տեսակ կապող օղակ է Արևելքի և Արևմուտքի միջև: Շատերը, ովքեր չեն կարող իրենց որոնումների համար հասնել որոշ մահմեդական, մշտապես կիսապատերազմական երկրներ, Հայաաստան կարող են հեշտությամբ հասնել: Ձեզ վստահաբար ասում եմ, որ Հայաստանն այսօր հետաքրքրական շուկա է Արևմուտքի համար` մասնավորապես անիմացիայի և ֆիլմարտադրության ոլորտում»,- իր խոսքում նշեց հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Բորսու Հայսոնը: Քննարկումների արդյունքում շատ էին առաջարկները համատեղ մրցույթներ անցկացնելու, ինչպես նաև համատեղ արտադրանքներ նախաձեռնելու եւ արտադրելու մասին: Որպես հիմնաքարային խնդիր մասնակիցները նշում էին կրթության պակասը, հետաքրքրության ոչ լիարժեք լինելը, ինչպես նաև փոքր ֆինանսական միջոցները: Նախնական պայմանավորվածության համաձայն, մինչև տարվա վերջ ԱՆԻՏԱ-ն իր շուրջ կհավաքի նույն կազմը` հետագա զարգացումներին ընթացք տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter