
Անդրադառնալով ՀՀԿ-ի այն պնդումներին, թե ԼՂՀ ճանաչման մասին նախաձեռնությունը ներկայացնելով` «Ժառանգությունն» ուղղակի նախընտրական հնարքներ է գործադրում` հասարակության ուշադրության կենտրոնում լինելու համար` «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն «Առավոտին» ասաց.
«Եսակենտրոն գնահատականներ: Եթե նույն կերպ պատասխանեմ, ինձ էլ թվում է, թե իրենք են ուզում այդ հարցում փոխհամաձայնության գալ, քանի որ մտածում են, թե այդպիսով քաղաքական միավորներ կշահի «Ժառանգությունը»: Բայց հարցն ավելի լուրջ է, քան խորհրդարանական մեծամասնության գործիչների պարզագույն թվաբանությունը քաղաքական միավորներ շահել-չշահելու համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել