HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՕԵԿ-ի տեղը

«168 ժամի» տեղեկություններով` ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցանկանում է 2012 թ. ընտրությունների արդյունքում իր ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը դարձնել իշխանական երկրորդ ուժը: ՕԵԿ քաղխորհրդի անդամ Արծրունի Աղաջանյանը երեկ «168 ժամի» թղթակցի հետ հեռախոսազրույցում չի ժխտել, որ նման մտադրություն կա: «Ցանկացած քաղաքական ուժ ցանկանում է ավելի շատ քվեներ հավաքել և այդպիսով իր տեղը վաստակել քաղաքական դաշտում»,- ասել է նա: Որոշ տեղեկություններով` իշխանության վերնախավում ցանկանում են այդ պայմանական երկրորդ տեղը հատկացնել ՕԵԿ-ին` պայմանով, որ նրա համամասնական ցուցակը կիսով չափ կհամալրվի իշխանություններ կողմից գործուղված մարդկանցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter