HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմն արժանացել է «CINE Ոսկյա արծիվ» մրցանակին

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Արթ Սայմոն Պրոդակշնսը հայտնում են, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել «CINE Ոսկյա արծիվ» մրցանակի համար հայտատարված մրցույթում: Այս մրցանակն ավելի քան 50 տարի շնորհվում է պրոֆեսիանալ անկախ ֆիլմարտադրության մեջ գերազանց արդյունքեր ցուցաբերելու համար: Ֆիլմը պատրաստել և բեմադրել է Արթ Սայմոնը և ներկայացրել է  2010 թ. գարնան «CINE  Ոսկյա արծիվ» մրցույթին: «Հայկական ակնաբուժության նախագիծ» վավերագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Խրախուսական» (Motivational) անվանակարգում և արդեն իր տեղը զբաղեցրել «CINE Ոսկյա արծիվ» մրցույթի հաղթողների շարքում` CINE-ի տեսադարանում: Վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստան ժամանող ՀԱՆ-ի բժշկական առաքելությունների և մեր երկրի բնակչությանը բարձրակարգ անվճար ակնաբուժական ծառայություններ տրամադրելու գործում ՀԱՆ-ի և նրա գործընկերների աշխատանքի մասին: Բացի դրանից` հանդիսատեսին իրենց կյանքում տեղի ունեցած դրամատիկ փոփոխությունների մասին են պատմում ՀԱՆ-ի կողմից բուժում ստացած և տեսողությունը վերականգնած հիվանդները: ՀԱՆ-ը ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքերովի կուրությունը Հայաստանում: Ընդհանուր առմամբ հետազոտվել է ավելի քան 265,000 մարդ, իսկ 11,000-ից ավելի շահառուներ անվճար վիրահատվել են և/կամ ստացել են լազերային բուժում: «Երբ այս ֆիլմը մոնտաժելու պահը եկավ, ես ավելի քան 60 ժամ տևողությամբ տեսանյութ ունեի, որը պետք է կրճատվեր մինչև տասը րոպե: Այս ֆիլմի մոնտաժն ինձ համար ամենադժվարին գործերից  մեկն էր, ոչ թե տեխնիկական իմաստով, այլ բոլոր հերոսների հետ խորը զգացմունքային կապեր ունենալու պատճառով»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Արթ Սայմոնը: Սկսած 1996 թ., Արթ Սայմոն Պրոդակշնսը, օգտագործելով պատմողական ֆիլմերի ժանրը, օգնում է իր հաճախորդներին հանգանակություններ հավաքելու, հադիսատեսին ոգեշնչելու, հավատարիմ երկրպագուներ ձեռբերելու, ինչպես նաև վաճառքները բարելավելու գործերում: Առանձնահատուկ հաջողություններից կարելի է նշել տարրական դպրոցներ կառուցելու համար ԱՄՆ-ում 1 միլիարդ դոլար և կարիքավոր երեխաների համար 1 միլիոն դոլար հանգանակություններ հավաքագրած նախաձեռնությունները, ինչպես նաև քաղցկեղի բուժման հիմնահարցեր բարձրացրած նախագիծը, որի շնորհիվ հարյուրավոր կյանքեր կարող են փրկվել:­­­­­ CINE մրցույթի մասնակիցները գնահատվում են խիստ չափանիշներով, ներառյալ` պատմողականության որակը, արտադրության արժեքայնությունը, արտիստիզմը, նպատակը, ընդհանուր որակը և այլն: Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին, Վաշինգթոնում (ԱՄՆ): Սկսած 1957 թ.` «CINE Ոսկյա արծիվ» մրցանակին արժանացած մարդկանց ցանկում են Ստիվեն Սպիլբերգը, Կեն Բըրնսը, Ռոն Հովարդը, Ռոբերտ Զեմեքիսը, Մայք Նիքոլսը, Մարթին Սքորսեզեն, Միրա Նեյրը, Չարլզ Գուգենհեյմը, Ստենլեյ Նելսոնը, Ալբերտ Մեյսլեսը, Ֆրեդրիկ Վայզմանը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter