Մոսկվայում ներկայացվում է Հայաստանում պահվող 64 նկար
2010 թ. սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 14-ը Մոսկվայում` Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում, կազմակերպվում է «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում...» ցուցահանդեսը` նվիրված կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են 2008 թ., իսկ 2009 թ. Պուշկինի թագարանի համակարգողները, ուսումնասիրելով հայաստանյան թանգարանային ֆոնդերը, ցուցահանդեսի համար ընտրել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածու) թանգարանների հավաքածուներից շուրջ 103 աշխատանք:
ՀՀ մշակույթի նախարարության կայքը տեղեկացնում է, որ 20 տարվա ընդմիջումից հետո Պուշկինի թանգարանում արվեստասեր հանրությանը կներկայացվի Հայաստանում պահպանվող ռուսական կերպարվեստի 64 ստեղծագործություն:
Ցուցահանդեսին ներկայացված են`
-Հայկական գեղանկարչությունը XVIII-XX դդ.
-Ռուսական գեղանկարչությունը XVIII-XIX դարի առաջին կես
-Հայկական գեղանկարչությունը XIX դարի երկրորդ կես
-Ռուսական գեղանկարչությունը XIX -XX դդ.
-«Միր իսկուստվա»
-«Ավանգարդ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել