HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանտիշեկ Միկլոշկոն` թուրքերին. «Ե՞րբ եք պատրաստվում Հայաստանին վերադարձնել Արարատ լեռը»

Եվրոպայի տնտեսական ֆորումում (Կրինիցա, սեպտեմբերի 10) շատ բուռն բանավեճեր ծավալվեցին «Թուրքիայի արտաքին նորագույն քաղաքականությունը» նստաշրջանի ընթացքում: Գլխավոր բանախոսներից մեկը Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն էր: Պարոն Միկլոշկոն իր ելույթը եզրափակեց հռոետորական հարցապնդմամբ. «Դիմում եմ Թուրքիայի իշխանություններին հարցումով. ե՞րբ եք պատրաստվում ապաշրջափակել հայկական սահմանը` հնարավորություն տալով հայերին, առանց խնդիրների, անարգել շփվել իրենց ազգային սիմվոլի` Արարատ լեռան հետ: Եթե կարելի է ավելի սրեմ հարցս. ե՞րբ եք պատրաստվում Հայաստանին վերադարձնել Արարատ լեռը` դրանով ներողություն խնդրելով հայ ժողովրդից ձեր կատարած ցեղասպանության համար: Ընդ որում, հաշվի առեք խնդրեմ, որ սա ներողամտություն հայցելու ամենաքաղաքակիրթ ձևը կլինի ձեր կողմից, և զոհերի թափված արյան վճարման նվազագույն գինը»: ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ` իր զարմանքը արտահայտելով, որ այսպիսի նստաշրջանին հրավիրված չեն, բացի Ադրբեջանից, Թուրքիայի մյուս հարևանները: Թուրքիայի նորագույն քաղաքականության բանաձևը «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսն է, որի իմաստն, ըստ Հովհաննիսյանի, այժմ լրիվ ընկալելի դարձավ. «Չկան հարևաններ, չկան խնդիրներ»: «Այ սրա դեմ է, որ պայքարում է ողջ հայ ժողովուրդը», հայտարարեց Հովհաննիսյանը: Ի պատասխան Ադրբեջանի Միլիմեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեի հայտարարությանը, որ «Թուրքիան ստիպված էր շրջափակել Հայաստանի հետ սահմանը, որպեսզի ստիպի Հայաստանին իր հետ հարաբերություններ հաստատել և բանակցել»` ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պատասխանեց. «Պարոն Մոլազադե, Դուք, քանի որ այսպիսի ապուշ և անհեթեթ միտք չեք կարող ասել, այն է. «որպեսզի Թուրքիան Հայաստանի հետ հաստատի հարաբերություններ, չի սկսում նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ապաշրջափակել է սահմանը», ես կարծում եմ, որ ձևակերպման կամ թարգմանության մեջ թերացում է հայտնել: Այս խնդրի շուրջ թուրք քաղաքական գործիչներին ես ուզում եմ հավաստիացնել հետևյալը. մենք ձեզնից չենք աղերսում ապաշրջափակել սահմանը, այլ հայտնում ենք, որ փակ սահմանի արդյունքում դուք շատ ավելին եք կորցնում, քան Հայաստանն, ըստ մեր խորին համոզման: Պատճառների մասին Ձեզ տեղեկացնեմ. 1. ԵՄ անդամություն երազող Թուրքիան արդեն զրկված է ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունից` Հայաստանի հետ սահմանը չապաշրջափակելու պարագայում: 2. Թուրքիայի հարևաններից ամեն մեկն ունի իր կապիտալը. Ադրբեջանը` նավթ, Հայաստանը` բարձր ինտելեկտուալ ժողովուրդ, աշխարհասփյուռ համայնքներ ու հզոր լոբբինգ: Ողջ համաշխարհային հայկական լոբբինգը տարին 12 ամիս լարված աշխատում է Թուրքիայի դեմ` պահանջելով ապաշրջափակել սահմանը և ընդունել Ցեղասպանության փաստը: Հարգելի թուրք քաղաքական գործիչներ, դրեք կշեռքի նժարին` որքա՞ն եք դուք շահում` զարգացնելով Ադրբեջանի հետ բարեկամությունը և Հայաստանի ու հայակական սփյուռքի դեմ թշնամանքը, և որքա՞ն եք կորցնում: Համոզված ենք, որ կորուստները տասնապատիկ շատ են, և առաջարկում ենք հաշտվել Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հռետորական հարցապնդմանը դրական պատասխան տալու անհրաժեշտության հետ: Եվ որքան շուտ, այնքան լավ ձեզ համար»: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամուլի քարտուղարություն 14.09.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter