Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազում են
Հայաստանը ԱՊՀ այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ ճգնաժամի տարիներին մանկական մահացության դեպքերը չեն ավելացել: Ավելին` դրանք, թեև նվազ տեմպերով, շարունակել են նվազել: Վերջին 10 տարվա ընթացքում փորլուծային և շնչառական հիվանդություններից մանկական մահացությունը կրճատվել է գրեթե 50%-ով:
ՀՀ Առողջապահության նախարարության կայքը հայտնում է, որ արձանագրվել են դրական այլ միտումներ ևս. 3 անգամ աճել է կրծքով սնուցման ցուցանիշը, բարենպաստ է նաև իրավիճակը մանկական ինֆեկցիաների առումով: Այս ամենը տարբեր բարեփոխումների շնորհիվ իրականացվել է առաջնային բուժօգնության օղակում, նաև երկրորդային և երրորդային մակարդակում:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, սոցիալ-տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են կանայք և երեխաները: Հայաստանի Հանրապետությունն անկախացումից հետո` որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ-երկիր, միացել է կանանց և երեխաներին նվիրված մի շարք միջազգային կոնվենցիաների` ստանձնելով դրանցից բխող պարտավորություններ, որոնց կատարման շրջանակներում կանանց և երեխաների հիմնահարցերն ամրագրվել են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
2009թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ևս մեկ կարևոր փաստաթուղթ` «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարությունը», որը հենվում է վերոնշյալ փաստաթղթերի դրույթների վրա: Կառավարության մակարդակով այս փաստաթղթի ընդունումը նշանակում է, որ պետությունը կարևորում է այդ խնդիրները` պարտավորվելով ներդրումներ կատարել մոր և մանկան առողջության պահպանման, իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել