HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահեկան վիճակ` մեզ համար

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսում է Շահումյանից բռնագաղթած հայ փախստականների և Լաչինի շրջանի նախկին բնակիչների («Չիրիգովի և մյուսների»)` գույքի և ունեցվածքի փախհատուցման պահանջով հայցերի լսումների, համապատասխանաբար` ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանի: Այս կապակցությամբ Լարիսա Ալավերդյանը «Հայոց աշխարհի» թղթակցին ասաց. «Նախ, մենք և ադրբեջանցիները բոլորովին ասիմետրիկ վիճակում ենք: Եթե նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիներն ստացել են փախհատուցում` առնվազն երկրաշարժի հետևանքով կորցրած գույքի փախհատուցման տեսքով, ապա Ադրբեջանից բռնությամբ տեղահանված հայերը ընդհանրապես ոչինչ չեն ստացել: Շահեկա՞ն է սա մեզ համար, թե՞ ոչ: Իհարկե շահեկան է, որովհետև մանրակրկիտ հաշվարկներով միանշանակ հիմնավորված է, որ հայերը Ադրբեջանում թողել են շատ ավելի մեծ գույքային, նյութական, այդ թվում` ֆինանսական արժեքներ, քան Ադրբեջանը Հայաստանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter