HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի որդին

Մոտ երկու ամիս առաջ լրատվական դաշտում հայտնվել էր նոր ինտերնետային կայք` «prpersons.am» անվան տակ, որտեղ տեղադրվել էին լրատվական աշխարհում հայտնի անձանց լուսանկարներ, և կայքի հեղինակներն առաջարկել էին «կոմենտարիաներ» դնել այդ անձանց անունների տակ: Մեծ թվով հայտնի լրագրողներ, խմբագիրներ, մամուլի խոսնակներ ու հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ հայտնվել էին թիրախի վիճակում: Կարճ ժամանակ անց ոմանց հետ կապված շատ տգեղ, հայհոյախառն ու անվանարկող «կոմենտարիաներ» հայտնվեցին, որոնց հասցեատերերը բողոքեցին իրավապահ մարմիններին: «Հրապարակին» հայտնի դարձավ, որ իրավապահները լուրջ քննություն են տարել այս ուղղությամբ և պարզել, որ անանուն կայքի հեղինակներն են քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը և նախկին հեռուստալրագրող Արամ Հարությունյանը« Քանի որ Արսեն Բաբայանն իր պաշտոնին վրադիր նաև դատախազ Հակոբ Բաբայանի որդին է, գործը կոծկվել է և ավարտվել` կայքը փակելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter