
ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, ըստ որի` գների չհիմնավորված բարձրացման դեպքում առաջացած գերշահույթն ամբողջությամբ պետք է փոխանցվի պետբյուջե:
«ՉԻ» - Թվում է` լավ առաջարկ է: Իսկապես, եթե օլիգարխները ստիպված լինեն գերշահույթներն ամբողջությամբ փոխանցել պետբյուջե, էլ ինչո՞ւ պիտի արհեստականորեն բարձրացնեն գները: Բայց սա հարցի միայն մի կողմն է:
Խնդիր այն է, որ եթե այս առաջարկն ընդունվի, կառավարությունն ինքը շահագրգռված կլինի, որ ամեն ինչ համատարած թանկանա (որպեսզի գերշահույթները հոսեն պետբյուջե): Իսկ օլիգարխները դրանից առանձնապես չեն տուժի. իրենց համար ի՞նչ տարբերություն` գերշահույթներ չե՞ն ստանում, թե՞ ստանում են ու փոխանցում պետբյուջե:
Այնպես որ, բոլորը գոհ ու շնորհակալ կլինեն` և կառավարությունը, և օլիգարխները: Իսկ հասարակությունն, ինչպես միշտ, ոչինչ չի շահի: Ի՞նչ տարբերություն` իր վճարած գումարն օլիգարխների՞ գրպանն է մտնում, թե՞ կառավարության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել