
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, թե «youtube.com» կայքում տեղադրված կադրերի մեջ պատկերված անձանց ինքնությունը պարզելու գործում որևէ նորություն չկա:
Աղեկյանը հրաժարվել է ասել, թե կոնկրետ որ մարմիններն են զբաղվում այդ գործով: «ՀԺ»-ի հավաստի տեղեկություններով` սակայն, պաշտոնապես գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը, իրականում բացահայտման գործը հանձնարարվել է ԱԱԾ ստորաբաժանումներից մեկին:
Նույն աղբյուրից տեղեկացել ենք նաև, որ գործում կա որոշ առաջընթաց: Մասնավորապես, պարզվել է, որ կադրերը իսկական են և նկարահանված են հայկական բանակում: Արդեն մի քանի տասնյակ մարդ «զրույցի» է հրավիրվել ԱԱԾ և ՌՈ:
Աղբյուրի հաղորդմամբ` բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին առավելապես մտահոգում է ոչ թե զինվորներին ստորացնող սադիստ սպային հայտնաբերելն ու պատժելը, այլ այն, թե ով և ինչու է կադրերը տեղադրել «youtube»-ում, և արդյոք դա իշխանական թևերից մեկը չի՞ ուզում օգտագործել ՊՆ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել