HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ բոլոր եկեղեցիներին` աղոթքներում անրադառնալ Մեծ եղեռնի զոհերին

Այսօր Ամերիկայի Հայկական Համագումարը մեծարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդական առաքելությունը և Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական էկումենիկ կապերի ընդլայնումը և համատեղ աշխատանքը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (WWC – World Council of Churches) հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո` Վաշինգտոնում Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնող Տ. Վիգեն Արքեպիսկոպոս Հայկազյանը և Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների Բաժնի ղեկավար Տ. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը Եկեղեցիների Միջազգային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի  հետ համատեղ կազմեցին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը:

Հետևյալը մեջբերում է միացյալ հայտարարությունից. «Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին և հայ ժողովուրդը հիշատակում են Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` իրենց աղոթքներում և 2011թ.-ի Զատկական ուղերձներում անրադառնալ Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին»:

«Քանի որ մոտենում  է Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցը, Ամերիկայի Հայկական Համագումարը ցանկանում է հայտնել իր երախտապարտությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և առանձնապես Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին ու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսին, որոնց ղեկավարները ողջ աշխարհի հայության հետ միասին պայքարում են ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մենք նաև խորապես երախտապարտ ենք Արքեպիսկոպոս Հայկազյանին (ով նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր և կենտրոնական հանձնաժողովների անդամ է) ինչպես նաև Եպիսկոպոս Մանյուկյանին իրենց շարունակական նվիրված աշխատանքի համար իրազեկման և ապագա ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ»,- հավելել է Արդունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter