HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեկտորը համապատասխան փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտորն ընդդեմ  «Հետքի»» գործով առաջին` նախնական դատական նիստը` նախագահությամբ դատավոր Ա. Մելքումյանի: Հիշեցնենք, որ Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը դատի է տվել «Հետքին» եւ լրագրող Անի Հովհաննիսյանին: Նա պահանջում է հերքել «Հետք» շաբաթաթերթում տպագրված «Այո, ես բիզնես եմ անում»,-ասում է ռեկտորը հոդվածը (N 21, 03.06.2010), որն, ըստ հայցի, արատավորել է ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը: Միքայել Ամիրխանյանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 200 հազար դրամ` փաստաբանական ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ 8.000 դրամ նախապես վճարված պետական տուրքը: Այսօրվա նիստում երկու կողմերի ներկայացուցիչները հանդես եկան միջնորդություններով եւ լրացուցիչ նյութերով: Հայցը հետաձգվեց` պատասխանող կողմի պահանջով: Պատասխանող կողմը միջնորդեց, որպեսզի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը դատարան ներկայացնի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ստուգումների արդյունքների ակտն այն մասին,  թե ինչու է Երեւանի հումանիտար ինստիտուտը նկատողություն ստացել նախարարության կողմից, քանի որ, ըստ պատասխանող կողմի, այնտեղ հայտնաբերվել են մի շարք թերացումներ: Պատասխանող կողմը միջնորդեց, որպեսզի ռեկտորը ներակայցնի «Սագամար» ընկերության և բուհի միջև հետ կնքված պայմանագիրը և Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի հետ կնված վարձակալության պայմանագիրը, ինչպես նաեւ անշարժ գույքի օգտագործման վկայականը: Դատարանն իր հերթին հայցվոր կողմից պահանջեց Ամիրխանյանի եւ նրա ուսանողուհի` Գայանե Մալիշենկոյի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը, քանի որ դատարան ներկայացրած պայմանագիրն անստորագիր էր: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter