Գալուստ Սահակյանը զսպել է գործընկերոջ թիկնապահներին
Հերացու փողոցում այսօր միմյանց են բախվել վրացական NUG 101 համարանիշներով «BMW X-5» մակնիշի եւ «Միլենա» տաքսի ծառայության Տ 0301 համարանիշի ավտոմեքենաները: Տաքսու վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԺ պատգամավորներ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Հրանտ Գրիգորյանը (գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին), Գալուստ Սահակյանը եւ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):
Շամշյանի փոխանցմամբ` Աշոտ Աղաբաբյանն թիկնապահներին հրահանգել է խլել իր ֆոտոապարատը, սակայն Գալուստ Սահակյանը զսպել է նրանց: Սահակյանը տեղեկացրել է, որ «BMW X-5»-ը պատգամավորներից մեկին է, իսկ իրենք եկել են տեսնելու` ինչ է եղել:
Խցանման պատճառով երթեւեկությունը կաթվածահար է եղել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել