HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում է «սալյամիի» քաղաքականություն»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանն այսօրվա մամուլի ասուլիսին ասաց, որ մեր իշխանությունները իրենց արդարացնելու համար ծիծաղում են Ադրբեջանի արած քայլերի վրա: Մինդեռ բանախոսի կարծիքով` «Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է սալյամիի քաղաքականություն», որը ժամանակին վարում էր ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի նկատմամբ: Սալյամին երշիկ է, որը կտրում են բարակ շերտով: «Սալյամիի» քաղաքականության տրամաբանությունն այն է, որ տարիների ընթացքում փոքր-փոքր քայլեր ես անում, և թվում է, թե արածդ քայլերը` «կտրածդ երշիկը», աննշան է, բայց 10 տարվա ընթացքում վիթխարի բան է ստացվում: «Ադրբեջանը շերտ-շերտ, կտոր-կտոր, կաթիլ առ կաթիլ, քայլ առ քայլ լուծում է խնդիրը»,- ասում է Հայկ Բալանյանը: Իսկ ՀՀ իշխանությունները չեն արձագանքւոմ այս ամենին` հակաքայլերի չեն գնում: Բանախոսը կարծում է, որ յուրաքանչյուր ուժ, երբ գալիս է իշխանության, մտածում է, որ կարևորը շատ փող կուտակելն է, իսկ «սալյամիի» կտրատված շերտերը կմնան հաջորդներին: Սա, ըստ Հայկ Բալանյանի, նշանակում է, որ իշխանությունները գողանում են մեր սերունդների ապագան: Փոխարենը պետք է լինեն հակաքայլեր` Ադրբեջանի ձեռնարկած գործոդություններին: Հայկ Բալանյանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի ԳԱ-ին Ադրբեջանի ներկայացրած բանաձևին` նշելով, որ դրա քննարկումը հետաձգվեց ոչ թե հայկական դիվանագիտության աշխատանքի արդյունքում, այլ այն պատճառով, որ փոխարենն Ադրբեջանին ավելի լավ բան են խոստացել: Հայկ Բալանյանը չի հասկանում, թե ինչի մասին ենք մենք բանակցում, երբ այդ գործընթացը չի ապահովում հայկական դիրքերի պահպանում կամ բարելավում` դիվանագիտական, քաղաքական և այլ տեսանկյուններից: «Բանակցում են, որովհետև ներսից լեգիտիմ չեն, և եթե դրսից էլ ձեռք չբերեն այդ լեգիտությունը, շատ ծանր վիճակում կհայտնվեն: Դա սեփական իշխանությունը պահելու միջոց է»,- ասում է Հայկ Բալանյանը: Նման կարծիք ունի նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Ժիրայր Սեֆիլյանը: «Մեր ամենօրյա հետընթացի պատճառով մեր երկրի արտաքին կառավարումը իր չափերի մեջ աննախադեպ է: Սա շատ մտահոգիչ է»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter