HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական ժառանգության օրեր` «Կամրջենք սերունդներին» խորագրի ներքո

ՀՀ մշակույթի նախարարության և Եվրամիության աջակցությամբ սեպտեմբերի 18-19-ը Հայաստանում անցկացվելու են Եվրոպական ժառանգության օրեր: Այս տարի նախագիծն իրականացվում է «Կամրջենք սերունդներին» խորագրի ներքո: Միջոցառումների պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտերմբերի 18-ին` ժամը 13:00, Երևանում (Գաֆեսճյան արվեստի կենտրոնի քանդակների պուրակ): Փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 12:00, Դիլիջանում (Շարամբեյանի փողոց): Ծրագրի շրջանակներում տեղի կունենա 36 միջոցառում` Երևանում, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ միջոցառումների մուտքն ազատ է: 1985 թ.-ից ի վեր Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացրած 50 պետություն մասնակցում է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ այս միջոցառմանը: Ի դեպ, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, ըստ Մշակույթի նախարարության հաղորդագրության, նախատեսված են միջոցառումներ, որոնց բացումը տեղի է ունեցել ավելի վաղ: Մասնավորապե, ծրագրում նշված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Լիբենսկի, Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը, որը բացվել է սեպտեմբերի 11-ին, սակայն չի հայտարարվել, որ կազմակերպվում է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter