- Պատասխան գլխավոր դատախազության պատասխանին
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Կոռնել Ստենգաչուն նախաքննության ընթացքում բազմիցս հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ քննչական գործողություններին մասնակցելուց, ապա խնդրում ենք ուսումնասիրել քրեական գործը: Կոռնել Ստենգաչուն նույնիսկ դիմել է Ռումինիայի դեսպանատուն, իսկ այստեղից խնդրել են ՀՀ արտգործնախարարությանը, որպեսզի միջնորդեն ՀՀ քննչական մարմիններին իրենց քաղաքացուն` Կոռնելին հարցաքննել: («ՀԵՏՔ»)
- Հովիկ Աբրահամյանի վրիպումը ճակատագրական է դառնում
Խնդիրն այն չէ, թե ԱԺ նախագահը բազմաթիվ բիզնեսներ ունի, եւ նրա բիզնեսը հիմա ուզում են բերել հարկային դաշտ: Խնդիրը լրիվ այլ է. ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հայտնվել խորհրդարանում` ԱԺ նախագահի պաշտոնում: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
- Պատգամավորի կրակոցների գործը կասեցվել է
Անցյալ տարվա հոկտեմբերին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել էր Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա: Աշտարակի նախկին ոստիկանապետ, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանը, սակայն, մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
- Նա գնացել է մարտի դաշտ` «սպառելու իր երազանքը»
Մարտերի ժամանակ Անահիտը գրեթե միշտ եղել է առաջին գծում, այնտեղ է բուժօգնություն ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
- 12 երեխաների հայրը վախենում է աշխատել, որ նպաստից չզրկվի
11-րդ դասարանում սովորող Իշխան Զեյնալյանը հագուստ չունենալու պատճառով դպրոց չի հաճախում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Գալուստ Սահակյանը գոհ է բնապահպանության նախարարի աշխատանքից
Այ եթե համեմատեք մի քանի տարի առաջ եղած խնդիրների հետ կտեսնեք, որ վերջին 10-12 տարիների ընթացքում բնապահպանության նախարարությունը հզոր նախարարություն է դարձել: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Գյումրիի 7-րդ բիենալեն ձեւի եւ բովանդակության համապատասխանություն էր
Հարցազրույց «Քաղաքային ուսումնասիրություններ» կենտրոնի ղեկավար, ճարտարապետ Աշոտ Միրզոյանի հետ (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Երբ մարդիկ քեզ հասկանում են, բեռդ մի տեսակ թեթեւանում է
Լուսինե Վայաչյան` նոր դեմք, նոր խոսք Գյումրիի 7-րդ բիենալեում: Նրա նախագիծն ամենաանսպասելին էր, իր համարձակությամբ ու անկեղծությամբ ամենատպավորիչը (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Պատգամավոր Գոհար Ենոքյանն ասում է` արդարություն չկա
«Մեր երկրում արդարություն չկա, ու ցածր խավը, որը պաշտպանված չէ, ավելի գազազած է այս երկրի վրա եւ ցանկացած ժամանակ կարող է մեծ ստորություն անել եւ իր երկիրն էլ չպաշտպանել»: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Մաքս Հաուարդ. «Եթե դուք ունեք հայկական մի պատմություն, պետք է դա պատմեք այնպես, որ ձեզ հասկանան»
«Ես կարծում եմ` պոտենցիալ ֆանտաստիկ պատմություններ կան Հայաստանի, այս տեղանքի առասպելաբանության մեջ, բայց դու պետք է հարմարեցնես, փոխես պատմությունը, պետք չի այն պատմել այնպես, ինչպես իրականում կա, դու պետք է ստիպես, որ այն աշխատի` պահելով հիմնական թեման»: ( Հեղինակ` Մերի Միքայելյան)
- Տնօրենը պնդում է, որ անտառահատումները նվազել են
Հարցազրույց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի հետ (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Ջավախքը խորհրդանիշներ կունենա, իսկ վրացիների համար` անջատողական նկրտումներ
Մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվեցին «Ջավախքի տեղեկատվական ցանցի» կողմից ստեղծված Ջավախքի խորհրդանիշները` Ջավախքի դրոշը, զինանշանը, օրհներգը: Բուռն քննարկումներ են ընթանում խնդրով հետաքրքրվող հայ եւ վրացի ինտերնետ հանրության շրջանակներում: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Պետական աջակցությունից զուրկ ֆուտբոլ
1 միավոր 6 հնարավորից: Սա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի արդյունքն է «Եվրո-2012»-ի առաջին երկու խաղերում: (Հեղինակ`Վահե Սարուխանյան)
- Ալավերդու հիվանդանոցի վերանորոգումման ավարտի ժամկետները հայտնի չեն
Վերջին 10-ը տարիներին պետական միջոցներով Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Ալավերդու առողջապահական կենտրոնի շենքը երրորդ անգամ է ենթարկվում կապիտալ վերանորոգման: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
Այս և այլ հոդվածներ կարդացեք «Հետքի» վաղվա համարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել