Ռեկտորի պաշտոնին շատ աչք կա
Ռեկտորի աթոռն օրհասական խնդիր է դարձել ոչ միայն Երևանի պետական համալսարանում, այլև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Ըստ լուրերի` առաջիկայում իր պաշտոնից հեռացվելու է մանկավարժականի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, որը բուժվում է Գերմանիայում: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կոկորդի քաղցկեղ ունի:
Թերթի տեղեկություններով, շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ` կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի, կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի, իսկ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը ռեկտորի երազանքներով ապրում է շատ վաղուց, պարզապես նրան խանգարում է դոկտորի աստիճան չունենալու հանգամանքը:
Թեև նրա հովանավորն է Ռուբեն Հայրապետյանը, և հնարավոր է` դա վճռորոշ լինի: Նշենք, որ Արա Ավետիսյանն ու Արտյուշա Ղուկասյանը քավոր-սանիկական կապեր ունեն: Սակայն թեկնածուների թվում առավել հավանական է համարվում Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի թեկնածությունը, որն այժմ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում ամբիոնի վարիչ է, և որին պատրաստում էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար: Նա վերջրես դոկտորականը պաշտպանեց, սակայն էթիկայի տեսանկունից չեն ուզում գնալ այդ քայլին, քանի որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է, ուստի որոշում է կայացվել նրան նշանակել մանկավարժականի ռեկտոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել