HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր գաղափարներ

Խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին երեկ հայնտել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Նա նաև հայտնել է, որ մինչ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին հանդիպելը համանախագահները Վաշինգտոնում խորհրդակցություններ են ունենալու ամերիկացի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Մենք նոր գաղափարներ ունենք»,- ասել է Բրադկեն` հավելելով, որ վերջին այցի ժամանակ կողմերին տեղեկացրել են, որ հնարավոր է համաձայնության հասնել որոշակի հարցերում: ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից հետո սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին համանախագահները կժամանեն տարածաշրջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter