
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, թերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են Աբովյան փողոցում հետիոտնային խախտում կատարում Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը և Արմավիրից ԱԺ պատգամավոր ընտրված, հանրապետական Նահապետ Գևորգյանը (Նավոն):
Պատգամավորն ու մարզպետն անցնում էին հետիոտնի համար չթույլատրված վայրով: Իսկ երեկ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը հավատացնում էր, որ անկախ դիրքից ու պաշտոնից` պատժվում են բոլոր իրավախախտները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել