HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խռովեցին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, թե հրաժարվում է Վիկտոր Դալլաքյանի ընտանիքի քավորությունից: Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը նախօրեին հայտարարությունների ժամին, խոսելով բարեգործների մասին, մեջբերում էր արել Ալ. Շիրվանզադեից: «Ինձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք զայրացրեց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանզի, որպես ԲՀԿ խորհրդի անդամ  եւ պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց կրողն եմ եւ որոնք ինձ հոգեհարազատ են: Նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»,- նշել է Վ. Բոստանջյանը: Ասենք, որ Բոստանջյանը Դալլաքյանի որդու ամուսնության քավորն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter