297 անգրագետ զինվոր կա
Պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանը եւ Գոհար Ենոքյանը ԱԺ-ի քննարկմանն են ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ հեղինակների` նպատակը հաշվառումից դուրս մնացած երեխաներին ՔԿԱԳ մարմիններում գրանցելն է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ հանրապետությունում կա մոտ 100 երեխա, որոնք հանրակրթական դպրոցներից դուրս են մնացել, իսկ պատգամավորի հարցումով ՊՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն` բանակում շուրջ 297 ժամկետային զինծառայող գրել-կարդալ չգիտի: «Սա լուրջ մտահոգություն է, փաստորեն, ժամանակին այդքան երեխա դպրոց չի գնացել: Երեխաներին հաշվառելը մարզպետների թիվ մեկ պարտականությունը պետք է լինի, սակայն նրանք այդ գործում սրտացավ չեն»,- նշեց Ա. Բախշյանը:
Եթե նախագիծը օրենքի ուժ ստանա, ապա այսուհետ երեխաների ծննդականների հարցով պետք է զբաղվեն նաեւ համայնքապետերը, եւ եթե ծնողները չգրանցեն երեխայի ծնունդը, ապա համայնքապետերը պարտավոր են պետական գրանցման համար հայտարարություն ներկայացնել ՔԿԱԳ մարմիններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել