HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնությունը հայտնի է

Թերթի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանն արդեն հայտնի է, թե ով է այն սադիստը, ով յութուբյան աղմկահարույց տեսանյութում ստորացնում է երկու շարքային զինվորների: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, հիմա Պնախարարության վերնախավը մտորում է` ինչպես հասարակությունից գաղտնի պահել նրա անուն-ազգանունը: Մտավախության պատճառն այն է, որ այս սադիստի ինքնության հրապարակայնացմամբ, հնարավոր է, հասարակության մեջ թշնամանքի նոր ալիք ահագնանա` կապված կլանի և նրա անպատժելիության հանգամանքի հետ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե պաշտոնապես հայտարարվի սադիստի անուն-ազգանունը, ճիշտ է` մի քանի րոպեի ընթացքում մի բուռ Հայաստանում բոլորը շատ արագ կտեղեկանան, թե որտեղից է «առաջացել» նշված անուն-ազգանունով զինվորականը: Կարծում ենք` հասկացաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter