HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գորիս» ՔԿՀ-ի նոր համալիր` Խնձորեսկում

Գործադիրը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ամրացված Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքի տարածքում գտնվող 10.63 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային նոր համալիրի կառուցման համար։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծին և որոշել այն սահմանված կարգով «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության խթանումը, ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով աշխատաշուկայում առաջացած լարվածության հաղթահարումը և այլն։ Կառավարությունն իր որոշմամբ փոփոխություն է կատարել Արարատի մարզի Մրգավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում և բազմամյա տնկարկը փոխադրել այլ կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով սննդի օբյեկտ կառուցելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter