HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ուկրաինայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին`Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով պարոն Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաեւ որպես հայագետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել պարոն Բոժկոյին հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը` իր գործունեությամբ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը: Դեսպան Բոժկոն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ մի շարք ոլորտներում`տնտեսական, մշակութային, նաեւ ապակենտրոնացված համագործակցության, նոր լիցք եւ զարգացման աշխույժ դինամիկա է նկատվում, ինչը հնարավորություն կընձեռի մոտ ապագայում որակապես նոր աստիճանի հասցնել երկկողմ հարաբերությունները: Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն Նախագահ Սարգսյանին է փոխանցել Նախագահ Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարելու Ուկրաինա: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter