Ո՞վ է «կզել»` Արթուր Բաղդասարյա՞նը, թե՞ Հմայակ Հովհաննիսյանը
«Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը չի անում դա, իրեն տղամարդավարի է պահում, ասում է. «Ես, ի վերջո, կուսակցության նախագահ եմ, կարող է` մեզ է ձայն տալիս, «Բարգավաճ Հայաստանն» է դուրս գալիս առաջին տեղ: Հո էդ առաջին տեղը ապահովագրված չէ՞, բրոնյա արված չէ՞ Հանրապետականի համար»: Սկսել են փչել Արթուր Բաղդասարյանին: Փչում են, փչում են, կարող է մի գեղեցիկ օր էլ պայթի, չդիմանա էդ լարվածությանը, հօդս ցնդի»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ հաճախորդներ ունի` ի դեմս Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի:
Արձագանքելով Արթուր Բաղդասարյանի մասին Հմայակ Հովհաննիսյանի խոսքերին՝ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն այսօր տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված և ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա-նրա դեմ պատվեր կատարելիս` արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգևներ (դրանցից էր Երևանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը և այլն)։ Փաստորեն այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը` մեկ անգամ ևս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին։
Որպես քրիստոնյա մարդ` խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար։
Իսկ ինչ մնում է Արթուր Բաղդասարյանին, պետք է հպարտորեն ասեմ, որ քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն և որոշումներ կայացնող քաղաքական գործիչը, և արժանապատվորեն հրաժարական տվեց, և արժանապատվորեն էլ դիմակայեց բոլոր այն դժվարություններին, որոնք ծառացան իր առջև։ Այդ ժամանակահատվածում շատ փուչիկներ պայթեցին ու էլի կպայթեն, բայց ՕԵԿ-ը և նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը, մշտապես լինելով հաստատակամ ու սկզբունքային, իրենց ձեռագիրն ունեն քաղաքական դաշտում։
Ասելիքները շատ են, սակայն առայժմ բավարարվենք այսքանով»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել