HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապարանն առաջինն է

8 ամսվա տվյալներով, Արագածոտնի մարզի համայնքային եկամուտների հավաքագրումը կազմել է 59 %, որից սեփական եկամուտները հավաքագրվել են մոտ 47 %-ով: Եկամուտների հավաքագրման գործում բարձր ցուցանիշ է արձանագրել հատկապես Ապարանի տարածաշրջանը. համայնքները սեփական եկամուտները կատարել են մոտ 64 %-ով (կամ հավաքագրվել է  89մլն 310 հազար դրամ): Երկրորդ տեղում է Թալինի տարածաշրջանը` մոտ 45 %, հետո Աշտարակը` մոտ 44 %, իսկ վերջում Արագածի տարածաշրջանը` մոտ 40 %: Այս թվերը ներկայացվել է երեկ` մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ: Նույնը չի կարելի ասել ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման մասին: 8 ամսվա կտրվածքով մարզում ջրի վարձավճարները հավաքագրվել են մոտ 51 %-ով: Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը, անդրադառնալով համայնքների նախորդ տարիներից կուտակված պարտքերին, «Հետքին» տեղեկացրեց, որ դրանք մարվում են մշակված ժամանակացույցին համապատասխան, եւ ներկայումս համայնքների ունեցած պարտքը կազմում է 60 մլն 842 հազար դրամ: Իսկ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը նշեց, որ կառավարության կողմից իրականացվող «Հայաստանի հանրապետությունում 2010-2014  թթ. ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում համայնքներից ստացվել են 677 հեկտարի համար հայտեր: Հիշեցնենք, որ այդ ծրագրով կառավարությունը անվճար բարձրակարգ ցորենի սերմացու է հատկացնում գյուղացիներին` պայմանով, որ վերջիններս մեկ տարի հետո վերադարձնեն սերմացուն, բայց կրկնակի չափով: Հաշվի առնելով մարզի Ապարանի, Արագածի եւ Թալինի տարածաշրջանների բնակլիմայական պայմանները` այդ համայնքներում բարձրակարգ սերմացուն գյուղացիներին կհատկացվի առաջնահերթության կարգով, քանի որ շուտով կսկսվի աշնանացանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter