HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԱՏՕ-ի զորավարժություններն ավարտվում են

Հայաստանում ավարտվում են տարերային աղետների հետեւանքների վերացմանը նվիրված ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» զորավարժությունները, որոնց մասնակցել են Եվրաատլանտյան գործընկերության, Միջերկրածովյան երկխոսության անդամ 15 պետությունների, ինչպես նաեւ 11 այլ երկրների ներկայացուցիչներ` մոտ 600 մասնակից եւ 40 դիտորդներ: Զորավարժություններն անցել են Լուսակերտում: Համաձայն զորավարժությունների սցենարի՝ սեպտեմբների 11-ին, ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում երկրաշարժ է տեղի ունենում, ինչի հետևանքով մահանում է 12 հազար, վիրավորվում` 17 հազար մարդ։ Շարքից դուրս են գալիս ջրամատակարարման, կոյուղու, կապի, գազա եւ էներգամատակարարման համակարգերը, տրանսպորտը: Հրդեհվում են հիվանդանոցներ, հազարավոր մարդիկ անօթեւան են մնում։ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քիմիական գործարանում վթար է գրանցվում, մթնոլորտ  է արտանետվումլ 4 տոննա քլոր, իսկ քիմիռեակտիվներ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվում։ Անհայտ վարակի հետեւանքով թռչնաֆաբրիկաներից մեկում սատկում են հազարավոր հավեր։ Տուժում է նաեւ օդանավակայանը: Հայաստանը աշխարհին օգնության խնդրանք է հղում: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter