HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցով կատա՞կ

Գյումրու կենտրոնում նորից կրակոցներ են հնչել «Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ` կիրակի օրը` ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող «Արագած» մարզամշակութային ակումբում տեղի է ունեցել հերթական «ռազբորկան»` Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդու` Արկադիի եւ նրա մոտ ընկերոջ` Արգիմետ Դիլանյանի միջեւ: «Ռազբորկան» ավարտվել է կրակոցներով: 26-ամյա Արկադի Խաչատրյանը «Մակարով» տեսակի ատրճանակից այնպես է կրակել Արգիմետին, որ վերջինիս կրծքավանդակի աջ կեսը, ձախակողմյան թոքը վնասվել է: Թե ո՞րն է եղել Գյումրու «ոսկե երիտասարդության» կռվի թեման, այս մասին պաշտոնական աղբյուրները լռում են, քանի որ, ըստ նրանց, տուժողը դեռեւս անգիտակից վիճակում է, եւ նշանակված են փորձաքննություններ` հետքաբանական, դատաբժշկական եւ այլն: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ըստ երիտասարդներից մեկի տված ցուցմունքի` իրենք «հանաք են արել», «կրակոց-կրակոց» են խաղացել: Նույն աղբյուրը նաեւ հայտնում է, որ տուժողը, թեեւ արդեն գիտակցության է եկել, սակայն «գողական աշխարհի չգրված օրենքի համաձայն` հրաժարվում է ցուցմունք տալուց»: Կան նաեւ տեղեկություններ այն մասին, որ տուժողը թմրանյութերի նկատմամբ մեծ սեր ունեցող երիտասարդ է, հետեւաբար նման կարգի «ռազբորկաները» անակնկալ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter