HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «ՍԱՍ»-ում

Հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ Գիշերը` ժամը 00:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչարի փողոցում` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետում: Կարճ ժամանակում հրդեհը տարածվել է շենքի պահեստային մասում: Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով` դեպքի վայրից տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ: Տուժածների թվում է հրշեջ 8-րդ ծառայության պետ Մանվել Ավետիսյանը: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Վալերի Օսիպյանը եւ Երեւանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter