
Երեկ տեղեկություններ ստացանք այն մասին, որ «youtube» կայքէջում տեղադրված հայտնի կադրերում հայ զինծառայողին նվաստացնող եւ խոշտանգող սադիստ սպան հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն: Ըստ որոշ տեղեկությունների` բերման ենթարկվածը մայոր է, ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» կոչվող զորամասի գումարտակներից մեկի փոխհրամանատար:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` սույն անձին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում էին մի քանի կառույցներ, առավել ինտենսիվ` ԱԱԾ-ն ու ռազմական ոստիկանությունը: Սակայն որոնողական աշխատանքներում հաջողության են հասել հենց ՌՈ աշխատակիցները:
Ոչ ՊՆ-ից, ոչ էլ ՌՈ-ից սպային հայտնաբերելու եւ բերման ենթարկելու տեղեկությունները չեն մեկնաբանում ու չեն հաստատում: Նշենք, սակայն, որ դեռ վաղ է հաստատ պնդել, որ բերման ենթարկված սպան հենց տեսագրության մեջ պատկերված սադիստն է, չնայած ՌՈ «ՀԺ» աղբյուրները պնդում են, որ այդպես էլ կա, եւ առաջիկա օրերին կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել