
Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի` sambo.am կայքը կրկին հայտնվել է ադրբեջանցի հաքերների թիրախում: Երեկ առավոտվանից կայքի առաջին էջում երեւում է Ադրբեջանի դրոշը եւ We never forget Mubariz Ibrahimov (Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին) գրությունն ու մի լուսանկար:
Հիշեցնենք, որ Մուբարիզ Իբրահիմովը հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամն էր:
Հաքերները sambo.am կայքի աշխատանքը եւս մեկ անգամ խափանել էին հուլիսի 2-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել