HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապիտալը փախցնելու նոր ուղի

Ըստ Վանի առեւտրաարդյունաբերական պալատի  տնօրենի` առաջիկայում հայ եւ թուրք գործարարները Վանում 3 խոշոր ծրագրեր կիրականացնեն, այդ թվում` 5 աստղանի հյուրանոցի կառուցումը: Այդ ծրագրերի արդյունքում Վանում մի քանի հարյուր միլիոն դոլար կներդրվի: «ՉԻ» - Նման խոշորամասշտաբ ծրագրերի համար հասկանալի է, որ հսկայական գումարներ են պետք, իսկ Հայաստանում խոշոր գումարները կենտրոնացած են բացառապես իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող բիզնեսմենների ձեռքում: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները որոշել են «ֆինանսավորել թուրքական բանակը»: Պաշտոնապես դա կոչվում է «Վանում զբոսաշրջության զարգացման ծրագիր», բայց մեկը չկա՞ ասի. «զարգացնող եք` Հայաստանում զարգացրեք զբոսաշրջությունը»: Թե՞ հիմա Թուրքիայում հյուրանոց կառուցելն ավելի ձեռնտու է. հիմնական հաճախորդները սփյուռքահայերն են լինելու, նրանք էլ արդեն Հայաստանը տեսել-պրծել են: Ամեն դեպքում, կապիտալը Հայաստանից փախցնելու լավ ձեւ է: Համ էլ բավականին ապահով է. միջազգային աղմուկից կվախենան, ու ոչ մեկը չի խլի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter