HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Սիրիայի միջեւ կնքված էքստրադիցիայի համաձայնագիրը` ԱԺ-ում

Երեկ ԱԺ-ում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց 2010թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հանձնման համաձայնագիրը: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ հանձնման բնագավառում արդյունավետ համագործակցությունը: Քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումն իրականացվում է այն բոլոր արարքների համար, որոնք երկու երկրների օրենքներով համարվում են հանցանք եւ պատժվում են ազատազրկմամբ առնվազն մեկ տարի ժամկետով: Հանձնումը կարող է իրականացվել նաեւ այն դատապարտյալի նկատմամբ, որի կատարած արարքը եւ դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերոնշյալին, եւ կայացրած դատավճիռը սահմանում է առնվազն վեց ամիս ազատազրկում: Դանիելյանը ներկայացրեց նաեւ 2010 թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական եւ իրավական գործերում` կարգավորելով քաղաքացիական գործերով դատական փաստաթղթերի եւ դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման եւ քաղաքացիական գործերով դատական որոշումների ճանաչման եւ կատարման հարցերը: 2010 թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրայի Արաբական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը եւս քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու հիմքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter