HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսանյութի հետքերով. հարուցվել է քրեական գործ

Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ պաշտպանության նախարարությունից իրազեկում են, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից այսօր փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: «Դեպքի մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում»,- նշում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter