HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը` «Տիեռաս դե Արմենիայի» տնտեսությունում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն: Նա շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, «Տիեռաս դե Արմենիա»-ն, լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաեւ ներմուծում է խաղողի այգիների մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարևորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի եւ ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter