HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի քաղաքապետը խախտել է թե «Աշխատանքային օրենսգիրքը» եւ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը

Ուղիղ 1 ամիս առաջ` սույն թվականի օգոստոսի 17-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին ուղղած իր նամակում պարզաբանում էր պահանջել Երեւան քաղաքի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ, որով կոպտորեն խախտվում է «Աշխատանքային օրենսգիրքը»: Նամակով պատգամավորը խնդրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի գ կետի համաձայն` այդ հարցը քննարկել Քաղաքապետարանում` ներկայացնելով մանկապարտեզների վարիչների հետ կնքված պայմանագրերի օրինակները եւ երեք օր առաջ պատգամավորին տեղյակ պահել հարցի քննարկման օրվա ու ժամի մասին: Մինչ օրս Անահիտ Բախշյանը քաղաքապետարանից պատասխան գրություն չի ստացել, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի խախտում է, քանի որ նամակին չի պատասխանվել 10-օրյա ժամկետում եւ հարցի քննարկում չի կազմակերպվել: Այդ իսկ պատճառով «Ժառանգություն» խմբակցությունը ԶԼՄ-ների  միջոցով բարձրացնում է աշխատողների իրավունքների կոպտորեն խախտման սույն փաստը եւ պահանջում անհապաղ ընթացք տալ Անահիտ Բախշյանի` օգոստոսի 17-ին քաղաքապետին ուղղած նամակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter