Լյուդիմիլայի թեւը նորից հաղթեց
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պերկուպերկյանական-շիրխանյանական թեւի հայցն ընդդեմ կոնգրեսամետ Լյուդմիլա Սարգսյանի վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է: Հիշեցնենք, որ դատարան էին դիմել` անվավեր ճանաչելու Սարգսյանի ատենապետությունը եւ հետ վերադարձնելու կուսակցության կնիքը, որը տիկին Լյուդմիլայի տնօրինության տակ է: Այս թեւի մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ասաց, որ վճռաբեկ են դիմելու, նաեւ չբացառեց դատական ատյաններով երկրորդ պտույտը. «Քննարկվում են այլ տարբերակներ իրավական նոր ձեւաչափով դատարան մտնելու վերաբերյալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել