
Կառավարության որոշմամբ, այս տարվա նորյեմբերի 1-ից հանրապետությունում բազային կենսաթոշակի չափը կավելանա 2500 դրամով: Դա արվում է` իբր գազի թանկացման հետեւանքները մեղմելու նպատակով:
«ՉԻ»- Վերջ. կարելի է համարել, որ Հայաստանում ազգաբնակչության սոցիալական խնդիրները լուծված են: Հայ թոշակառուն իր հավելյալ 2500 դրամով կարող է ոչ միայն դիմակայել համատարած թանկացումներին, այլեւ արժանապատիվ կյանք վայելել` օրհնելով բացառիկ մեծահոգություն ցուցաբերած իշխանություններին: Իսկ մեծահոգությունն իսկապես աննախադեպ է: Հայաստանում մոտ 520,000 թոշակառու կա, հետեւաբար` իշխանությունները թոշակները բարձրացնելու վրա տարեկան ծախսելու են մոտ 15 մլրդ դրամ: Ի դեպ, գազի թանկացումից հետո ՀՀ ազգաբնակչությունը միայն գազի դիմաց վճարելու է մոտ 100 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Փաստորեն, այդ 100 մլրդ-ից 15-ով մեծահոգաբար բարձրացնում են թոշակները: Կարող էին եւ դա էլ չանել, չէ՞: Ո՞վ պիտի բողոքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել