HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեռ կարիք չկա

«Քանի դեռ բանակցային գործընթացն ընթանում է, եւ քանի դեռ հույս կա, որ խաղաղ ճանապարհով հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա անցնելու ինչ-որ այլ քայլերի»,- ուկրաինական «Այսօր» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե կճանաչի՞ արդյոք Երեւանը Հարավային Օսիան եւ Աբխազիան, ինչն էլ հնարավոր է` կօգնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: «Մենք մինչեւ օրս չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղը, իսկ Լեռնային Ղարաբաղը չճանաչելով` չենք կարող ճանաչել, օրինակ, Կոսովոն, որը իրավունք ունի անկախ լինելու, բայց ոչ ավելի, քան Ղարաբաղը: Կամ մնացած կազմավորումները, որոնք ճանաչված են քիչ կամ շատ թվով պետությունների կողմից, բայց ճանաչված չեն ամբողջ միջազգային հանրության կողմից: Եթե բանակցային գործընթացը արդյունքներ չտա, եւ եթե Ադրբեջանի ամենօրյա սպառնալիքները հանգեցնեն ինչ-որ գործընթացի տապալման, ապա, իհարկե, պետք կլինի ձեռնարկել այլ քայլեր»,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter