
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցում առաջարկել է փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափը:
Վիկե-Ֆրեյբերգան հատուկ շեշտել է, թե կարգավորման ձեւաչափը պետք է փոխել` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ապարդյուն ջանքերը: «Բանակցող նոր խմբի ձեւավորման համար ներկայիս խմբի անդամները պետք է համաձայնեն զիջել իրենց դիրքերը»,- ասել է նա: Օրեր առաջ նա Բաքվում առաջարկել էր ՄԱԿ-ում ԼՂ հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոն ստեղծել: Նշենք, որ Մինսկի խմբի ջանքերի ապարդյունության մասին բազմիցս հայտարարություններ է արել ադրբեջանական կողմը եւ ակնարկել ձեւաչափը փոխելու անհրաժեշտության մասին: Իսկ հայկական կողմը մշտապես ձգտել է չտեղափոխել հարցը Մինսկի խմբից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել