HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամբոջան` ջրի մեջ

Անաստասիա Դանիելյան

Հինգշաբթի օրը ուժեղ հեղեղումների պատճառով մոտ 200 զբոսաշրջիկներ էվակուացվեցին Կամբոջայի Անգկորա քաղաքից: Մոտ 16 ժամ տեւած անձրեւի հետեւանքով «Մակոնգ» գետը դուրս է եկել հունից: Սեպտեմբերի 24-ի տվյալներով Կամբոջայի ջրհեղեղի զոհերի թիվը պաշտոնապես հասնում է 62-ի. մեծամասամբ երեխաներ: Մոտ 5000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: 20 հազար տուն խորտակվել է:  

Չնայած Կամբոջայում անձրեւների սեզոնը տեւում է կես տարի, բայց գետը սովորաբար դրանից չի վարարում: Այս տարի կլիմայական պայմանների փոփոխությունների պատճառով գետը դուրս է եկել հունից:  

Կամբոջացիները միահամուռ կերպով դուրս են եկել փողոց` փակելու գետի այն հատվածները, որտեղից գետը դուրս է գալիս հունից: Նրանք փակում են գետի հունը պարկերով, որոնց մեջ հող եւ ավազ է լցված: Ես, իհարկե, չգիտեմ` դա որքանով կօգնի, քանի որ ըստ եղանակի տեսության` անձրեւները շարունակվելու են: Իսկ գետի մակարդակն օրեցօր բարձրանում եւ բարձրանում է:

Որոշ երեխաների հեղեղումներն, իրականում, դուր են գալիս, բայց, միեւնույն է, իրավիճակը վախեցնող է: Քանի դեռ գետաջրերը դեռ հոսում են ամբողջ քաղաքով, հետագայում եւս կփորձեմ տեղեկացնել` ինչ է կատարվում այստեղ:   

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Ayrton
Great Shoots Anastasia!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter